ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կինոտոն խոստացող փառատոնն ու «Ո՛չ թալանին» ակցիան

Կինոտոն խոստացող փառատոնն ու «Ո՛չ թալանին» ակցիան
26.06.2015 | 11:21

Հունիսի 27-ին Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Կարապի լճի տարածքում տասն օր շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն անվճար, բացօթյա ցուցադրություններ: Ներկայացվել է 600 ֆիլմ 20 երկրից: Մրցութային փուլ է անցել 53 ֆիլմ 18 երկրից: Կազմակերպիչների խոսքով՝ անցյալ տարի հիմնականում փառատոնում ընդգրկված էին ֆիլմեր ցեղասպանության մասին, այս տարի խրախուսվում են այն ֆիլմերը, որոնց ուղերձը խաղաղությունն է: Մեր հայրենակիցների մասնակցությունը դարձյալ պասիվ է. ներկայացված 8 ֆիլմից մրցութային փուլ են անցել 2-ը (Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա», Վաղինակ Բալայանի (Հայաստան, Ռուսաստան) «Արջի լեռը»):
Նշենք, որ «Ֆրեսկո» փառատոնն այս տարի մեկնարկելու է ավազե անիմացիայով և ռոք համերգով:
Առկախ է մնում մի հարց՝ ինչպե՞ս ենք մեր քաղաքում մեկտեղելու կինոտոն խոստացող փառատոնն ու հոսանքի թանկացման դեմ ուղղված «Ո՛չ թալանին» կարգախոսով քաղաքացիական շարժումը:

Արմինե Սարգսյան

Դիտվել է՝ 1553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ